Թալիբան․ Աֆղանստանի նախկին նախագահը պետք է վերադարձնի ապօրինի ճանապարհով ձեռք բերված փողերը

72

Աշրաֆ Ղանին, ով եղել է Աֆղանստանի նախագահը և լքել երկիրը, պետք է վերադարձնի անօրինական ճանապարհով ձեռք բերված բոլոր միջոցները, հայտարարել է արմատական ​​«Թալիբան» շարժման Քաթարի գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Սոհաիլ Շահինը:

«Եթե Ղանին գումար է վերցրել Աֆղանստանի ժողովրդից, գումար, որն իրեն չի պատկանում, նա պետք է վերադարձնի այն, ինչո՞ւ պետք է յուրացնի ժողովրդի փողերը», – ասել է Թալիբանի ներկայացուցիչը Doha News կայքին տված հարցազրույցում:

Բացի դրանից, Շահինը սխալ է անվանել նախկին նախագահի փախուստը Աֆղանստանից, քանի որ արմատականները նրան առաջարկում էին իշխանության խաղաղ փոխանցում: