Էրդողանը Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ կքննարկի Ս-400-ի երկրորդ խմբաքանակի գնման հարցը

119

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում քննարկել Ս-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի գնման մանրամասները: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին նա հայտնել է ինքնաթիռում գտնվող լրագրողներին՝ Չեռնոգորիայից վերադառնալիս:

«Մենք կասկած չունենք, որ երկրորդ խմբաքանակը կգնենք Ռուսաստանից: Բացի Ս-400-ից, մենք և ռուսական կողմը բազմաթիվ նախաձեռնություններ ունենք պաշտպանական և այլ ոլորտներում: Այնպես որ, տարբեր այլընտրանքներ կան օրակարգում։ Օրինակ՝ մենք օգտագործել ենք նրանց «Իլյուշին» ինքնաթիռները հրդեհները մարելու համար: Մենք դա հեռախոսով քննարկել ենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ]:

Թուրք առաջնորդը չի նշել Ռուսաստանի Դաշնություն նախատեսված այցի ամսաթիվը: Երկու պետությունների ղեկավարների վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին: