Այսօր հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր  ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆՅԱՆԻ հիշատակի օրն է

171

Այսօր հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս՝ «Ոսկե արծիվ» շքանշանակիր  ՔՐԻՍՏԱՓՈՐ ԻՎԱՆՅԱՆԻ հիշատակի օրն է ։ Մահացել է օգոստոսի 30, 1999, Սանկտ Պետերբուրգ։ Իվանյանը եղել է ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատարի 1-ին տեղակալ, բրիգադի և առանձին ուղղության հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԼՂՀ ՊԲ դիվիզիայի հրամանատար:  Ծնվել է

դեկտեմբերի 20, 1920, Թիֆլիս։ 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի հրետանավորների ուսումնարանը։

1949 թվականին Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

1962 թվականին ավարտել է Լենինգրադի զինվորական օկրուգի հրետանային ակադեմիայի բարձրագույն կուրսերը։ 1938-1978 – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1941-1945 – մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։

1941-1942 – հրետանային գնդի շտաբի հրամանատարի խորհրդական։

1942-1943 – 195-րդ ականանետային գնդի հրամանատար։

1943-1944 – 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատար (նրա կազմում հասել է Չեխոսլովակիա)։

1949-1952 – հրետանային կորպուսի նախապատրաստական բաժնի ղեկավար։

1952-1955 – 280-րդ Գվարդիական հակատանկային գնդի հրամանատար (ԳԴՀ-ում տեղակայված ԽՍՀՄ զորքերի կազմում)։

1956-1958 – Հատուկ հակատանկային Գվարդիական գնդի հրամանատար։

1958-1961 – Օդեսայի պետական համալսարանի զինվորական ամբիոնի ղեկավար։

1962-1968 – Օդեսայի զինվորական օկրուգի 52-րդ հրաձգային բրիգադի հրամանատար։

1968-1973 – Օդեսայի զինվորական օկրուգի 14-րդ բանակի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատար։

1973-1978 – Անդրկովկասյան զինվորական օկրուգի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի տեղակալ։

1992 – նշանակվում է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդատու։ Եղել է ԼՂՀ Զինված ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, պաշտպանության նախարարի տեղակալ, ԼՂՀ նախագահին կից քննչական կոմիտեի նախագահ։ Պարգևներ

Լենինի շքանշան (1941, 1943)

Կարմիր դրոշի շքանշան

Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշան

Կարմիր Աստղի շքանշան

Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

«Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» I աստիճանի մեդալ

Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ

«Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Արցախի հերոս

Ոսկե արծիվ և ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններ[2]

«Մարշալ Բաղրամյան» մեդալ

«Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ

«Խորհրդային բանակի ու նավատորմի 30-ամյակի հոբելյանական մեդալ»

«ԽՍՀՄ զինված ուժերի 40-ամյակի հոբելյանական մեդալ»

Քրիստափոր Իվանյանի անունով են անվանվել՝

Արցախի Ասկերանի շրջանի Խոջալու գյուղը։

Ստեփանակերտի զինվորական ուսումնարանը։

Ստեփանակերտում Արցախի պաշտպանության նախարարությանը կից զինվորական-սպորտային քոլեջը։

Քրիստափոր Իվանյանի կյանքի մասին նկարահանվել է վավերագրական կինոնկար։ ՓԱՌՔ ԱԶԳԻ ՀԵՐՈՍԻՆ