Իրանի Անվտանգության խորհուրդը կարծում է, որ Բայդենի և Բենեթի հայտարարությունները սպառնում են Թեհրանին

73

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հանդիպման ժամանակ արված հայտարարությունները սպառնալիք են Իրանի համար, ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Բայդենի և Բենեթի <…> պնդումներն Իրանի դեմ «այլ տարբերակներ» կիրառելու վերաբերյալ անօրինական սպառնալիք են մի պետությունից մյուսին», – մեջբերում է նրան IRIB հեռարձակող կորպորացիան: Ըստ Շամխանիի, Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլերի:

Ուրբաթ օրը Բայդենը Բենեթի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ն կարող է այլ միջոցներ ձեռնարկել, եթե միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական ​​մոտեցումը Իրանի նկատմամբ չգործի: