Ո՞րն է «Թուրքիայից եկող դրական ազդակը»

90

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.

Այդ ի՞նչ դրական ազդակներ կան Թուրքիայից։

Ճանաչու՞մ ու դատապարտու՞մ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։

Հրաժարվու՞մ է Թուրքիան սատարել Ադրբեջանին։

Պահանջու՞մ է Թուրքիան Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Ճանաչու՞մ է Թուրքիան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։

Իհարկե ՝ ոչ։

Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»։

Մեզ հասնում է,մենք որպես հասարակություն արժանի չենք Հայաստանին։

Ծնկի գալ թշնամու առաջ ու Հայաստանը նման «դրական ազդակներով» դարձնել «թուրքական վիլայեթ»։

Սա է «մուրճով» ռեժիմի արդյունքը։