Բայդեն. Ըստ ԱՄՆ հետախուզության՝ Քաբուլում ահաբեկչությունը կազմակերպել է ԻՊ ճյուղը

103

Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Աֆղանստանի մայրաքաղաքում ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետություն Խորասանում» խմբավորումը, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Քաբուլում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ կոչով ելույթ ունենալով Սպիտակ տանը։

«Ըստ հետախուզության՝ Խորասանում ԻՊ անունով խումբն է իրականացրել հարձակումը, որը խլել է օդանավակայանը հսկող ամերիկացի զինծառայողների կյանքը, իսկ մի քանի հոգի ծանր վնասվածքներ է ստացել», Բայդենի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի պատժի Քաբուլում հարձակման հետևում կանգնածներին, ասել է Բայդենը: «Նրանք, ովքեր իրականացրել են այս հարձակումը, ինչպես նաև բոլորը, ովքեր ցանկանում են վնասել Ամերիկային, իմացեք։ Մենք չենք ների: Մենք չենք մոռանա: Մենք ձեզ կորսանք և կստիպենք վճարել», ասել է պետության ղեկավարը: