Չինաստանում հայտնաբերվել է թերթաքարային նավթի հանքավայր

75

Չինաստանի նավթային ազգային կորպորացիան հայտնաբերել է թերթաքարային նավթի պաշարներ Դացին նավթագազային հանքավայրում (հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգ): Դրանց ծավալը կազմում է մոտ 1,27 միլիարդ տոննա: Իզվեստիայի համաձայն, այսօր այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Նշվում է, որ Դացին նավթագազային հանքավայրը Չինաստանում պաշարների առումով ամենամեծն է: Այն հայտնաբերվել է 1959 թվականին: Նավթի պաշարներն այնտեղ կազմում են մոտ 5,7 միլիարդ տոննա: