ԵՄ-ն G7-ին կառաջարկի երկարաձգել Աֆղանստանից տարհանման ժամկետը

73

ԵՄ-ն երեքշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով G7-ի երկրներին կառաջարկի երկարաձգել Աֆղանստանից տարհանման ժամկետները: Այս մասին, Աֆղանստանի վերաբերյալ G7-ի չնախատեսված տեսակոնֆերանսից առաջ, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական դիվանագիտական ​​աղբյուրը:

«ԵՄ-ն կողմ է տարհանման ժամկետը երկարաձգելուն ԱՄՆ-ի հայտարարած օգոստոսի 31-ից հետո, քանի որ անհրաժեշտ է ավարտին հասցնել երկրից բոլոր նախկին աշխատակիցների տարհանման գործընթացը [արևմտյան առաքելությունների և միջազգային կազմակերպությունների], ինչպես նաև նրանց տարհանումը, ովքեր թալիբների հետապնդման վտանգի տակ են», ասել է նա:

ԵՄ-ն G7-ի երկրներին կխնդրի համաձայնության գալ աֆղան փախստականներին ընդունելու արդար սխեմայի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: