Արմեն Սարգսյանին Աֆղանստանն ավելի է անհանգստացնում, քան Հայաստանն ու Արցախը

118

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական նավթամուղի անվտանգությամբ մտահոգ և Հայաստանի կապիտուլիացիայի մասին մամուլից տեղեկացող նախագահ Արմեն Սարգսյանը շատ ավելի ուշադիր է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։ Նա նշել է՝ այն, ինչ հիմա Աֆղանստանում է կատարվում, համեմատաբար հեռու է մեր տարածաշրջանից։

Այնուամենայնիվ, իրավիճակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանից բխող մարդասիրական հետևանքները չափազանց մտահոգիչ են։ Նրա կարծիքով՝ այդ հետևանքները սպառնում են տարածվելու Աֆղանստանի սահմաններից դուրս։

Հետաքրքիր է, Արմեն Սարգսյանն ինչու այսքան օպերատիվ չէր գործում, երբ խոսքը Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին էր։ Ի վերջո, Աֆղանստանի քաղաքացիների հարկերից չէ, որ ինքն աշխատավարձ է ստանում, կամ շահեր չունի այդ երկրում, կամ գուցե շահեր ունի, բայց ոչ որպես Հայաստանի նախագահ, այլ  որպես Մեծ Բրիտանիայի նախկին կամ ներկա քաղաքացի։

Politik.am