Փարիզը մտադիր չէ ճանաչել Աֆղանստանում թալիբների իշխանությունը

77

Ֆրանսիան չի ծրագրում ճանաչել Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանությունը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Journal du Dimanche-ին տված հարցազրույցում:

«Արդյոք մենք ճանաչելու՞ ենք երկիրը բռնի ուժով գրաված թալիբների ուժը: Այս հարցին ես հստակ պատասխանում եմ՝ ոչ», ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ «թալիբները տեղյակ են Փարիզի ներկայացրած պահանջներից»:

Ֆրանսիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն, այժմ երեք խնդիր է դրված՝ կանխել Աֆղանստանը ահաբեկիչների գործողությունների հարթակի վերածումը, նախապատրաստվել առաջիկա ամիսներին բնակչության հնարավոր արտահոսքին և ապահովել տարածաշրջանային կայունություն, որպեսզի Աֆղանստանում իրավիճակը չցնցի ամբողջ տարածաշրջանը»: