Թալիբները մտադիր են ընտրություններից առաջ նոր սահմանադրություն ընդունել

97

«Թալիբան» արմատական ​​շարժումը նախատեսում է փոխել Աֆղանստանի սահմանադրությունը մինչև երկրում համընդհանուր ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի խոսնակ Մոհամմադ Սոհաիլ Շահինի հայտարարությունը:

«Մինչև ընտրությունների անցկացումը դեռ շատ անելիքներ կան: Այդ թվում` նոր սահմանադրության ընդունումը: Գործող սահմանադրությունը չի համապատասխանում ներկա պայմաններին», ասել է նա:

Միաժամանակ, Շահինը նշել է, որ ներկա փուլում շարժումը գերակա առաջնահերթություն է համարում «ներառական կառավարության ձևավորումը, այլ ոչ թե ընտրությունների անցկացումը»: