Արթուր Վանեցյանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր դարձած գեներալին. Politik.am

172

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղհայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված ինֆորմացիահի համաձայն, Արթուր Վանեցյանը պահանջում է, որ  դատարանը պարտավորեցնի Գ. Մելքոնյանին հրապարակայնորեն հերքելու զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև հրապարակի հերքման տեքստը, փոխհատուցի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

Հայցադիմումը ստացվել է երեկ՝ օգոստոսի 19-ին։ Վանեցյանի ներկայացուցիչը Արտավազդ Կիվիրյանն է։ Առայժմ այն որևէ դատավորի մակագրված չէ։