Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Դամասկոսի վրա հարձակումը

109

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը երկրի հարավ-արևմուտքում, հաղորդում է SANA գործակալությունը:

Ըստ ռազմական աղբյուրի՝ հարվածները հասցրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի օդային տարածքից:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Դամասկոսի մերձակայքում պայթյունների ձայներ են լսվում: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: