«Ժողովրդավարական համակարգ չի լինի»․ Թալիբանի ներկայացուցիչ

110

Աֆղանստանը ժողովրդավարական պետություն չի լինի, Reuters-ին հայտնել է շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլա Հաշիմին։ Նա նշել է, որ երկիրը կառավարելու է թալիբների խորհուրդը: Նա հավելել է, որ նոր կառավարության գերագույն առաջնորդը, ամենայն հավանականությամբ, կլինի Թալիբանի առաջնորդ Հայբաթուլլա Ախունձադը:

«Ոչ մի ժողովրդավարական համակարգ չի լինի, քանի որ դրա համար հիմքեր չկան մեր երկրում: Մենք չենք քննարկելու, թե ինչպիսի քաղաքական համակարգ է պետք Աֆղանստանին, քանի որ այդ հարցի պատասխանը հստակ է: Դրանք շարիաթի օրենքներ են», ասել է աղբյուրը: