Աֆղանստանում ընթացող զարգացումներն ավելի արդյունավետ և ճիշտ ընկալելու համար, հարկավոր է գոնե որոշակի պատկերացում կազմել այդ երկրի էթնիկ պատկերի մասին

140

Իրանագետ Ահարոն Վարդանյանի գրառումը, –

Աֆղանստանում ընթացող զարգացումներն ավելի արդյունավետ և ճիշտ ընկալելու համար, հարկավոր է գոնե որոշակի պատկերացում կազմել այդ երկրի էթնիկ պատկերի մասին, ինչը կարող է օգնել ապագայում տեղի ունեցող քաղաքական դինամիկան որոշակիորեն պատկերացնելու և վերլուծելու հարցում:

Ներկայումս քննարկվում է երկու հնարավոր տարբերակ։ Դրանցից մեկի համաձայն՝ Աֆղանստանը կարող է առաջիկայում բաժանվել երկու ազդեցության ոլորտների։ 

Առաջինը- Հյուսիսային հատված՝ տաջիկների, հազարաների, ուզբեկների և թուրքմենների միավորմամբ։

Երկրորդը- Հարավային հատված՝ փուշտունների (չնայած այստեղ ամեն ինչ ադքան էլ հարթ չէ, հաշվի առնելով փաշտունական ցեղերի միջև գոյություն ունեցող անհաշտ պայքարը) և բելուջների միավորմամբ։

Իհարկե, այս ամենը խիստ պայմանական է և թեական, քանի որ պետք է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական վերադասավորումները, գերտերությունների և տարածաշրջանային երկրների հետաքրքրությունները և բազմաթիվ այլ գործոններ։

Հ.Գ. Կից քարտեզում ներկայացված է Աֆղանստանի ցեղային կազմը։