Նվազագույն աշխատավարձը պետք է հասցվի է 85 հազարի. Փաշինյան

337


Նվազագույն աշխատավարձը պետք է հասցնենք 85 հազարի. օգոստոսի 18-ին Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Փաշինյանը։

Նա նշել է. «Նվազագույն կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին։ Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Սրանք բավականին լավ թիրախներ են, մեզանից լրջագույն ջանքեր են պահանջվելու այս թիրախները պատշաճ ձեւով կյանքի կոչելու համար»։