Թալիբները որոշում են կայացրել, որ տղաների և աղջիկների համար առանձին դասարաններ կլինեն․ Al Arabiya

132

Թալիբները որոշում են ընդունել Աֆղանստանում առանձին կրթություն մտցնելու մասին: Այդ մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցիչներին: Նրանց խոսքով՝ տղաների և աղջիկների համար առանձին դասարաններ կստեղծվեն:

Բացի դրանից, «Թալիբան» շարժումը գտնում է, որ իրավունք ունի ներմուծել իսլամական օրենքներ Աֆղանստանի տարածքում, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մենք հարգում ենք մեր սովորույթներն ու ավանդույթները: Մեր խաղաղ իրավունքն է իսլամական օրենքներ մտցնել մեր երկրում», ասել է նա:

Մուջահիդը նշել է, որ ​​թալիբները խոստացել են պահպանել լրատվամիջոցների ազատությունը, սակայն պայմանով, որ մամուլը չի ​​խախտի իսլամի նորմերը և դեմ չի գնա ազգային շահերին: