ԱՄՆ զինվորականները Քաբուլից մեկ ինքնաթիռով տարհանել են Աֆղանստանի ավելի քան 600 բնակչի

105

ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 Globemaster III ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը Քաբուլի օդանավակայանից տարհանել է մոտ 640 աֆղան բնակչի: Այս մասին հայտնել է Defense One-ը:

Ըստ հրատարակության՝ սկզբում չէր նախատեսվում այդքան մարդ բարձրացնել ինքնաթիռ: Սակայն աֆղանները, որոնց թույլատրվել էր տարհանվել, ներխուժել են օդանավակայան և ինքնուրույն մտել ինքնաթիռ: Դրանից հետո անձնակազմը որոշել է թռչել բոլոր նրանց հետ, ովքեր ինքնուրույն արդեն հայտնվել էին օդանավում: Ինքնաթիռն աֆղաններին տարել է Քաթար: