Հայաստանի ղեկավարությունն էլ է համակերպվել պարտության հետ

359

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ՖԲ էջից, –

Իլհամ Ալիևը CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ կողմից ՀՀ ԶՈւ սպառազինման թեմային, նշել է.

«Պատերազմն ավարտվել է։ Այսինքն, հայ ժողովուրդը համակերպվել է այս վիճակի հետ։ Հայաստանի ղեկավարությունն էլ է համակերպվել պարտության հետ և սա ցույց տվեցին նաև Հայաստանում անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունները։ Պատմության մեջ չտեսնված մի բան է, երբ պատերազմում պարտված իշխանությունը ժողովրդից կրկին քվե է ստանում։ Այսպիսի իրավիճակում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում Հայաստանին զինելը»։

Կարճ ուզում է ասի՝ ռսներ ջան, էտ մարդիկ չեն ուզում պատերազմ, չեն ուզում նոր արյուն, համակերպվել են ամեն ինչի հետ, ինչի՞ եք զինում, թողեք գրավենք լրիվ, սարքենք Ադրբեջան։

Արևելյան դասական բջության մարմնավորում է Իլհամ Ալիևը։