Եվս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

72

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն՝ օգոստոսի 13-իդրությամբ Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծվածպատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամնրանց ընտանիքները հատուցում են ստացել։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամիշահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալհետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիսզոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանցընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներտրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսականպարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաևՍփյուռքից։

Politik.am