ԱՄՆ-ն մոտ 3 հազար լրացուցիչ զինծառայող կուղարկի Աֆղանստան առաջիկա 48 ժամվա ընթացքում

142

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է մոտակա երկու օրում մոտ 3 հազար զինծառայող տեղափոխել Քաբուլ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

Նրա խոսքով, Աֆղանստանի մայրաքաղաք ուղարկվող ստորաբաժանումների թիվը «կկազմի մոտավորապես 3 հազար մարդ»: «Նրանք կլինեն ի հավելումն Քաբուլում արդեն գտնվող զորքերի: Մենք այժմ ունենք ավելի քան 650 զինվոր Քաբուլում: Այս երեք հազարը կմիանա նրանց», – ասել է Քիրբին:

Ինչպես պարզաբանել է Պենտագոնի ներկայացուցիչը, այդ ուժերը անվտանգություն կապահովեն Քաբուլում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մի մասի տարհանման գործողության ընթացքում: