Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում

109

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնականի տեղակալ Դանա Սթրոուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պենտագոնի ղեկավարի տեղակալի օգնականը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «պարտված չէ»: Նրա խոսքով՝ գրոհայինների դեմ պայքարում աջակցության առումով ԱՄՆ-ն «պարտավորություններ ունի Սիրիայի ժողովրդավարական ուժերի նկատմամբ»: Այդ երկրում ԻՊ «տասնյակ հազարավոր» գրոհայիններ են ձերբակալված, նախազգուշացրել է Սթրոուլը:

Դամասկոսում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը դիտվում է որպես օկուպացիա, որն ուղեկցվում է Սիրիայի ժողովրդին պատկանող բնական պաշարների թալանով: