Բայդենը չի զղջում Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար

96

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ չի զղջում Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշման համար, և որ տեղի անվտանգության ուժերն այժմ պետք է իրենք պայքարեն իրենց երկրի համար:

«Նրանք (Աֆղանստանի անվտանգության ուժերը) պետք է պայքարեն իրենց համար, պայքարեն իրենց երկրի համար: ԱՄՆ-ն ընդգծում է, որ կշարունակի կատարել իր պարտավորությունները՝ տրամադրելով օդից աջակցություն», – ասել է պետության ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը:

«Մենք շարունակելու ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները, բայց ես չեմ ափսոսում իմ որոշման համար», – նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները ֆինանսական աջակցություն, անհրաժեշտ սարքավորումներ և սնունդ կտրամադրի աֆղանական ուժերին: «Բայց նրանք պետք է ցանկանան պայքարել: Նրանք թվով գերազանցում են թալիբներին», – ասել է ամերիկացի առաջնորդը: