Վրաստանը ծրագրում է մինչև 2030թ․ ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ

86

Վրաստանի իշխանությունները ծրագրում են 2024 թվականին ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել։ Իսկ մինչև 2030 թվականը նրանք ակնկալում են ստանալ Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ: ՏԱՍՍ-ի համաձայն, այս մասին հայտնել է փոխվարչապետ, հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին երկրի արտաքին քաղաքականության զարգացման 10-ամյա ծրագրի ներկայացումից հետո:

2009 թվականից Վրաստանը անդամակցում է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին, որն ուղղված է նախկին խորհրդային հանրապետությունների հետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: 2014 թվականին Վրաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր։