Ռուսաստանի ռազմածովային ուժերը 2021թ․ կստանան երեք նոր միջուկային սուզանավ

104

Ռուսաստանի ռազմածովային ուժերը 2021 թվականին կստանան երեք նոր միջուկային սուզանավ և մեկ դիզելային էլեկտրական սուզանավ: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոն: Նա նշել է, որ զորքեր կառաքվեն նաև վեց մարտական նավեր:

Կրիվոռուչկոյի խոսքերով, կառաքվեն նաև հինգերորդ սերնդի չորս սերիական բազմաֆունկցիոնալ Սու-57 կործանիչներ, 15 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, երեք Բաստիոն առափնյա հրթիռային համակարգեր և յոթ զենիթահրթիռային համակարգեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը: