Առաջիկա օրերին ԱԳՆ ղեկավար կնշանակվի. Էդուարդ Աղաջանյան

52

Առաջիկա օրերին Արտաքին գործերի նախարար կնշանակվի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով դեսպանների վերջին նշանակումներին, որոնք հարցեր են առաջացնում հասարակության մեջ, պատգամավորը խոստովանեց, որ այդ նշանակումները կապված են նաև արտաքին քաղաքական ոլորտում քաղաքական նպատակահարմարության հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը թափուր է 2021 թվականի մայիսի վերջից, երբ հրաժարական տվեց Արա Այվազյանը: Հեռանալուց առաջ վերջինս հայտարարել էր․ «Խուսափելու համար կասկածներից, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ ձեռնարկել կամ հավանություն տալ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք ուղղված են մեր պետականության, մեր ազգային եւ պետական ​​շահերի դեմ»։

Ներկայումս արտգործնախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարում է փոխարտգործնախարար Արմեն Գրիգորյանը:

Նյութի աղբյուր՝ Իրավաբան.net