Ուկրաինայի ԱԳՆ-ն ակնկալում է ավելի շատ ամերիկյան ներդրումներ

79

Ուկրաինան ցանկանում է ավելի շատ ամերիկյան ներդրումներ տեսնել իր տնտեսության մեջ, հատկապես ռազմավարական ոլորտներում, և այս ասպեկտի քննարկումը կլինի երեք հիմնական բլոկներից մեկը օգոստոսի 30-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

Նրա խոսքով՝ հարցերի առաջին բլոկի շրջանակներում Կիևը կփորձի նոր մակարդակի հասցնել երկրների քաղաքական համագործակցությունը, երկրորդ բլոկը կվերաբերի անվտանգությանը: «Երրորդը տնտեսությունն է», ասել է Կուլեբան «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում: