Նագասակիի քաղաքապետը կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին կրճատել միջուկային պաշարները

119

Նագասակիի քաղաքապետ Տոմիհիսա Տաուեն Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել ավելի նվազեցնել միջուկային պաշարները: Այդ մասին նա հայտարարել է քաղաքի ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցի կապակցությամբ սգո արարողության ժամանակ ելույթ ունենալիս, գրում է «Իզվեստիան»։

«Ես կցանկանայի դիմել միջուկային զենք ունեցող պետությունների ղեկավարներին: Անհրաժեշտ է ճանաչել այն փաստը, որ միջուկային զսպման հայեցակարգը մեծացնում է լարվածությունն աշխարհում:․․․ Առաջին հերթին ես կոչ եմ անում Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ այդ տեսակի զենքի իրենց պաշարներն ավելի նվազեցնելու համար», ասել է Տաուեն:

Նա նաև կոչ է արել Ճապոնիայի կառավարությանը «հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել Միջուկային զենքի արգելման պայմանագիրը», որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարին: Բացի դրանից, քաղաքապետն աջակցել է հյուսիսարևելյան Ասիայում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծմանը: