ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսությունը

100

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ճապոնական Նագասակի քաղաքի՝ ԱՄՆ ատոմային ռմբակոծության 76-րդ տարելիցի կապակցությամբ ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության պատրաստակամությունը:

«Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության այն համոզմունքը, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և դա չի կարելի թույլ տալ», ասել է գլխավոր քարտուղարը: «Ես նաև ողջունում եմ սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության նրանց ձգտումը»: Գուտերեշն աջակցել է «Միջուկային զենքի արգելման պայմանագրի բոլոր կողմերին»՝ հույս հայտնելով, որ երկխոսության միջոցով հնարավոր կլինի «խստացնել միջուկային զենքի նորմերը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Միջուկային զենքի օգտագործման վտանգն այժմ նույնքան մեծ է, որքան սառը պատերազմի գագաթնակետին»: