Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 350 գյուղ հեղեղվել է գետերի ջրի մակրդակի բարձրացման պատճառով

113

Հնդկաստանի հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգի 21 վարչական շրջանների առնվազն 357 գյուղեր հեղեղվել են հորդառատ անձրևներից, որոնք անցյալ շաբաթտեղացել են տարածաշրջանում: Համիրպուր և Ջալաուն շրջաններն առավել շատ են տուժել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ջհեղեղի պատճառը Գանգես և Յամունա գետերի ջրի մակարդակի բարձրացումն է, որը պայմանավորված է մուսսոնային ուժեղ տեղումներով:

Գանգես գետի ջրի մակարդակը ներկայումս երկու մետր բարձր է «վտանգավոր» մակարդակից: Իշխանությունները սկսել են տուժած բնակավայրերի բնակիչներին անվտանգ տարածքներ տեղափոխել: