Իսրայելի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ին խնդրել է Լիբանանից ստանալ գնդակոծությունների դադարեցման երաշխիքներ

142

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օստինին խնդրել է Լիբանանի կառավարությունից երաշխիքներ ստանալ արաբական երկրից հրեական պետության ուղղությամբ հրթիռակոծությունների դադարեցման վերաբերյալ: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Գանցը Օստինին տեղեկացրել է, որ «Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը և կշարունակի գործել լիբանանյան շիա «Հզբոլլահ» շարժման դեմ։

Պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են նաև «տարածաշրջանում իրանական ագրեսիան», մասնավորապես Արաբական ծովում Mercer Street տանկերի վրա հարձակումը։