Առաջին նախագահը հյուրընկալել է Արցախի նախագահին

68

Aliqmedia.am

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող եւ անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր: