Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունները մեկնարկել են Աֆղանստանի հետ սահմանին

70

Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի 2500 զինծառայողների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները սկսվել են Աֆղանստանի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա: Ինչպես տեղեկացրել են Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, դրանք կտևեն մինչև օգոստոսի 10-ը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ երկրները գործողություններ կմշակեն ավազակախմբերի ոչնչացման, օդային հետախուզության իրականացման և օբյեկտների պաշտպանության համար:

Ընդհանուր առմամբ ներգրավված կլինի 2,5 հազար զինծառայող, այդ թվում 1,8 հազարը՝ Ռուսաստանից, և մոտ 500 միավոր զենք ու ռազմական տեխնիկա, հայտնում է ՏԱՍՍ-ը: