Շոյգուն հույս ունի, որ «Օխոտնիկ» անօդաչու թռչող սարքի վրա աշխատանքները կավարտվեն մինչև 2022թ․

97

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ակնկալում է, որ «Օխոտնիկ» հարվածային ծանր անօդաչու թռչող սարքի վրա աշխատանքները կավարտվեն մինչև 2022 թվականը, և հնարավոր կլինի կնքել երկարաժամկետ պայմանագիր ռուսական զինված ուժերին այդ թռչող սարքերը մատակարարելու համար: «Դա անհրաժեշտ է, որպեսզի արդյունաբերությունն իմանա, թե ինչպես կառուցել իր ծրագրերը առաջիկա 10 տարիների ընթացքում, որպեսզի կարողանա պատվիրել ու վերազինել նյութերով և այլ տեսակի մատակարարմամբ», նշել է նա։

Նա նշել է, որ Պաշտպանության նախարարությունը մի քանի տարի է մշակում, իրականացնում, յուրացնում, փորձարկում է բարձր ինտելեկտուալ տեխնիկա, որում օգտագործում է արհեստական ​​ինտելեկտի ոլորտում վերջին նվաճումները: