Մակրոնը և Ալիևը պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու համար

92

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են համագործակցել՝ հասնելու տարածաշրջանային կայունության: Այդ մասին ասված է երկու առաջնորդների հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատի՝ այսօր տարածած հայտարարության մեջ:

«Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանյուել Մակրոնը պայմանավորվել են տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցության մասին՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա», նշել է Ֆրանսիայի առաջնորդի վարչակազմը:

Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները ընդգծել են տարածաշրջանային կայունության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի կարևորությունը: