Լևոն Արոնյանը հաղթեց Շահրիար Մամեդյարովին

74

armradio.am

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters առցանց մրցաշարում 2,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի նկաատմամբ:

Շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի հետ։

Վերջինս երկու հանդիպումներում էլ առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջուի նկատմամբ (3:1 և 2:0):