Իրանի նավահանգստում բռնկված հրդեհի արդյունքում հինգ առևտրային նավ է այրվել

95

Հինգշաբթի առավոտյան Իրանի Գանավե նավահանգստում (Բուշեր նահանգ հարավում) հրդեհի հետևանքով հինգ առևտրային նավ է այրվել: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Միջադեպը տեղի է ունեցել 05:00-ին», գործակալությունը մեջբերում է քաղաքապետի խոսքերը: «Այրվել է հինգ առևտրային նավ, որոնցից չորսը բեռնված էին, իսկ մեկը սպասում էր բեռնման: Հաշվի առնելով, որ շատ նավեր խարսխված էին Գանավե նավահանգստի մուտքի մոտ, մենք ստիպված էինք աշխատանք տանել բոցավառվողներին քարշ տալու համար և այդպիսով փրկել մնացածներին»:

Միջադեպի հետաքննությունը սկսված է: Գանավե նավահանգստի մուտքի մոտ հազարից ավելի նավեր կային: