Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի առավելագույն աճ մայիսի 1-ից ի վեր

67

Թուրքիայի առողջապահության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է կորոնավիրուսային վարակի 26,822 նոր դեպքի մասին, ինչը հանրապետության համար ամենաբարձր օրական ցուցանիշն է մայիսի 1-ից ի վեր:

«Անցյալ 24 ժամվա ընթացքում կատարվել է 262,048 թեստավորում, հայտնաբերվել է 26,822 դեպք [կորոնավիրուսային վարակի]: 122 մարդ մահացել է», ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության ամենօրյա ամփոփագրում: