Թուրքիայի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել՝ կապված սոցցանցերում «Օգնիր Թուրքիային» ակցիայի հետ

122

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հինգշաբթի հետաքննություն է սկսել՝ կապված «Օգնիր Թուրքիային» գործողության հետ, որը սոցիալական ցանցերում սկսվել է երկրում անտառային հրդեհների ֆոնին: Այս մասին հայտնել է Habertürk հեռուստաալիքը:

Ըստ իշխանությունների, վարույթի պատճառն այն է, որ ակցիան ուղղված է «հասարակության մեջ խուճապի և վախի ստեղծմանը» և «պետությանը նվաստացնելուն»: Քննիչները փորձում են պարզել, թե ով է Twitter-ի այն հաշիվների տերը, որոնք սկսել են տարածել #helpTurkey հեշթեգը և քննադատել կառավարության հրդեհաշիջման միջոցառումները:

Ներկա դրությամբ, մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ վերահրապարակել են այս հեշթեգը կամ այս բովանդակությամբ հրապարակումները: Այսպիսի գրառումների քննադատությունը հիմնականում կայանում է նրանում, որ իշխանությունները չեն օգտագործում կրակի դեմ պայքարելու համար իրենց ունեցած բոլոր տեխնիկական միջոցները: