Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհը հասել է ջերմաէլեկտրակայանին

70

Հրդեհը հասել է Թուրքիայի արևմուտքում գտնվող ջերմաէլեկտրակայանին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել են տեղական իշխանությունները:

«Կրակը տարածվել է դեպի ՋԷԿ։ Բոլորը տարհանվում են կայանից, ինչի կապակցությամբ հնչում են տագնապի ազդանշաններ», ասվում է Մուղլա նահանգի Միլասի քաղաքապետարանի հայտարարության մեջ, որտեղ գտնվում է ջերմաէլեկտրակայանը։