Երիտասարդ, բայց և փորձառու, լավ բանակցող ազգային-քաղաքական գործիչ. Ա. Վարդանյանը՝ Իշխան Սաղաթելյանի մասին

62

Երիտասարդ, բայց և փորձառու, կազմակերպված և կազմակերպող, լավ բանակցող, կուսակցական, ազգային-քաղաքական գործիչ. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես բնութագրեց փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանին։ 

«Վստահ եմ, որ անկախ որևէ մեկի ցանկությունից, Հայաստանը, հանձինս Իշխան Սաղաթելյանի, ունենալու է ուժեղ պետական գործիչ»,- նշեց Վարդանյանը:

«Այս դահլիճում խոսում են Հոկտեմբերի 27-ի մասին մարդիկ, ովքեր այդ ժամանակ եղել են 10-12 տարեկան։ Չի կարելի չէ այդքան ինքնավստահությամբ խոսել բաների մասին, որից տեղյակ չեք»,- նշեց Աղվան Վարդանյանն ավելացնելով, որ Խորհրդարանի դահլիճի ներսում և դրսում անվտանգության միջոցառումները հիմնավորվում են Հոկտեմբերի 27-ով, բայց երբ 2018-ին ԱԺ դարպասները բացվում էին, այդ ժամանակ Հոկտեմբերի 27-ը ևս եղել էր։