Դումանյանը վաղը կներկայացնի ԵՊՀ ռեկտորի ժ․պ․–ին, ում անունը գաղտնի է պահվում․ Գևորգ Էմին–Տերյան

49

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին Տերյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ վաղը կներկայացվի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, ում անունը, սակայն, գաղտնի է պահվում։

«Վաղը` ժամը 13.00-ին, ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացնելու է ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ.-ին, որի անունը գաղտնի է պահվում»,– ասվում է գրառման մեջ։