ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինայի ռազմական ներուժի ամրապնդումը և Վրաստանի ռազմական ոլորտի արդիականացումը

75

ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինայի զինված ուժերի ներուժի հզորացման, ինչպես նաև Վրաստանի ռազմական ոլորտի արդիականացմանն ուղղված ջանքերը, հայտարարել է Պենտագոնի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով տնօրեն Ալթոն Բուլանդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի ատլանտյան խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ:

Բուլանդը նշել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ առաջնորդները վերահաստատել են Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ 2008 թվականի գագաթաժողովին հաջորդած հայտարարությունը: «Մենք հանձնառու ենք քաղաքական և գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և Վրաստանին: Սա ազդանշան է ուղարկում ինչպես մեր գործընկերներին, այնպես էլ հավանական հակառակորդներին», պնդում է արել նա:

«Մենք կոչ ենք անում մեր բոլոր դաշնակիցներին ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային և Վրաստանին», ասել է Բուլանդը: