Վերջապես Ֆրանսիայից ստանալու ենք «ռազմավարական նշանակության» օգնություն

87

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Այվազյանի տեսակետը, –

Վերջապես Ֆրանսիայից ստանալու ենք «ռազմավարական նշանակության» օգնություն։ Բայց դա «Բայրաքթարներ» ոչնչացնող զենքը չէ, ինչպես միամտաբար հույս էին տածում շատերը, այլ մեր իսկ կյանքի և առողջության համար անհայտ հետևանքներով հղի 200,000 պատվաստանյութերի մեծ խմբաքանակ։

Իսկ ի՞նչ է կատարվում բուն Ֆրանսիայում։ «Համավարակի» կապակցությամբ մտցված են դաժան սեգրեգացիոն միջոցառումներ, որոնք ոտնահարում են չպատվաստվածների սահմանադրական ու տարրական մարդկային իրավունքները։ Ֆրանսիական հասարակության դժգոհությունն աճում է։ Անընդմեջ երրորդ շաբաթ օրն է, ինչ բոլոր գլխավոր քաղաքներում տեղի են ունենում ահռելի ցույցեր ընդդեմ կովիդային սահմանափակումների և մարդկանց ազատությունների և իրավունքների վերականգնման։ Ըստ պաշտոնական տվյալների, որոնք զգալիորեն նվազեցված են, անցյալ շաբաթ օրը 204,090 մարդ է բողոքի ցույցերի մասնակցել ամբողջ երկրով մեկ։ Սա 40,000-ով ավել է, քան նախորդ շաբաթ օրը։ Ըստ «Նյու-Յորք թայմսի», հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 40 տոկոսը (10-ից 4-ը) աջակցում են ցուցարարներին։ Այս հաշվարկները ևս նվազեցված են։

Իտալիայում ևս անցյալ շաբաթ և կիրակի օրերին, ըստ նվազեցված պաշտոնական հաշվարկների, բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 80,000 մարդ։ Գերմանիայում ևս մեծ ցույցեր են, 600 հոգի ձերբակալվել է։

Այնպես որ Ֆրանսիայից շնորհակալություն հայտնելու ժամանակը դեռ չի եկել, դեռ ֆրանսիացիք իրենք իրենց կառավարության հետ կովիդային-հակակովիդային հարցերը չեն ճշտել։ Շնորհակալություն հայտնեք, երբ մի օր թշնամու դեմ կիրառվելիք զենք ու զինամթերք ստանաք, ոչ թե երկարաժամկետ ստուգումներ չանցած անհայտ բաղադրանյութեր։