Սաուդյան Արաբիան կաջակցի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, եթե Իրանը հրաժարվի միջուկային զենքից

87

Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը կաջակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու ջանքերին՝ պայմանով, որ Թեհրանը միջուկային զենքի չունենա: Այդ մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կարող է կարևոր ներդրում լինել տարածաշրջանի անվտանգության և տնտեսական բարգավաճման ապահովման գործում, սակայն այն նաև պահանջում է [տարածաշրջանի երկրների] մասնակցություն ընդհանուր հարցերի լուծման գործում, երկկողմ հարաբերությունների համարժեք մակարդակ, զինված կազմավորումների աջակցությունից հրաժարում և, ամենակարևորը, միջուկային ծրագրից հրաժարում, որը կարող է օգտագործվել զենք ստեղծելու համար», դիվանագետի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: