Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքում նռնակ պայթեցնելու մասին սպառնացողը ձերբակալվել է

51

Ուժայինները Կիևում բերման են ենթարկել մի տղամարդու, որն այսօր սպառնացել էր նռնակ պայթեցնել Ուկրաինայի կառավարության շենքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Վլադիմիր Պրոխնիչին վնասազերծել են, պայթյունը կանխվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարության շենքում ոստիկանության գործողություն է սկսվել, և բանակցություններ են ընթանում տղամարդու հետ: