Նիկոլ Փաշինյանը վաղը մեկ օրյա այցով մեկնելու է Իրան մասնակցելու Իրանի նախագահի երդմնակալության հանդիսությանը

69

Իրավաբան Ռոբերտ Մարկարյանի վերլուծությունը, –

Նա վաղը կրկին խոսելու է երկու երկրների դարավոր բարեկամության ու հարևանության մասին մոռանալով, որ ընդամենը մեկ տարի առաջ Իսրայելում դեսպանատան շենք բացելու անիմաստ որոշմամբ լուրջ ճգնաժամի մատնեց երկու երկրների հարաբերությունները և մոտալուտ պատերազմի սեմին Իրանում հակահայկական ու հակաարցախյան մթնոլորտը սրելով պարարտ հող պատրաստեց իրանական պանթուրքիստական շրջանակների քարոզչության համար: Դեսպանատուն որից այսօր միայն շենքը կա, իսկ դեսպան՝ ամիսներ է ինչ չկա…

Նա հավանաբար վաղը խոսելու է Հայաստանի վտանգված սահմանների մասին չհիշելով որ ըստ օդում կախված լուրերի պատերազմի օրերին անհիմն պատճառաբանությամբ մերժել է Արցախի հարավային սահմանի երկայնքով պատրաստ դրության բերված ու «ահաբեկաչական խմբավորումների» ներկայության դեմ ռազմական միջամտություն կատարելուն պատրաստ Իրանի ռազմական ուժերի օժանդակությունը, ինչի արդյունքում առնվազը մի քանի հազար կյանքեր փրկված կլինեին:

Դավաճան կապիտյուլանտի երեսպաշտությունը չափ ու սահման չունի:

Ցավում եմ, որ կովիդի ու նաև այլ սահմանափակումների պատճառով վաղը համայնքային հանդիպում չի լինելու ու իմ իրանահայ ընկերները զրկված են լինելու Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած անձին ցույց տալու թե ի՞նչ կարծիք ունեն դավաճան իշխանությունների մասին: