Մեր տարաբախտ երկրում մահը դարձել է բոլորիս առօրյայի անբաժանելի մասը

184

3  տարվա  իշխող  ստահակների  ,,առաջընթաց,,  գործը լոկ մահերի  ռեկորդային  ,,վերելքն,, էր՝ հայրենիքը դարձրին  գերեզմանոց :Էլ  չես  հասցնում, չգիտես՝  ում սգաս, ում ցավակցես,որ մեկին հուղարկավորես… Նախ , համավարակ  կոչվող  այս  ,,տրագիֆարսը,,  ոչնչացնում է մեր  ավագ   սերնդին և  առանձնահատուկ ,,սիրով,, սպանում միջին ու  աղքատ  խավերին,  բայց  չգիտես ինչու ,զարմանալիորեն, խնայում է      վերին ,,էշելոններին ,,: 

Այնուհետև, պատերազմը հնձեց  ու դեռ  հնձում է  մեր երիտասարդ  ոսկե  սերունդը, գենոֆոնդի  ,,քոքը,, կտրելով՝ հայոց  մանուկների չգոյությամբ:  ԵՎ…   ի՞նչ է անում երկրի   ,, դեռևս,,   ողջ մնացած մասսան… 

ա. նիկոլյան ,,կրուգը,,  անմահ  ,,Կաշչեյ,, -ի  նման  մահերի այս  ֆոնի վրա  ,,խլվլում ,,  է  փողերի մեջ՝  մսխելով ու անհոգ  վայելելով  կյանքը,

բ. մարդկանց  մեծ  մասը  տարուբերվելով  աջ ու ձախ՝ ճամպրուկներն  է կապկպում  և ճողոպրում,

գ. ինձ ու քեզ նմաններն էլ վառվում, տապակվում են էս մահահոտ  ճահճի մեջ,պատեպատ խփվում, դիոգենեսյան  լապտերը ձեռքին մի  Մարդ փնտրում, մի փրկող ՈՒժ որոնում , մի պարկեշտ Առաջնորդ  ,որ էս ցրիվ եկող,կործանվող  ու  կորչող հոտը  ,,հավաքի, ծղրտա ու առաջ քշիՙՙ..  ՄԵ՜ԿԸ…   գեթ ՄԵ՜ԿԸ…

Ո՞վ  է ասում,որ համբերելը կյանք է,  մեր պարագայում, ինչպես տեսնում եք , մահ է…