Մենք չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի․ Սեյրան Օհանյանը՝ Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան

52

«Մենք չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի», -այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան՝ պատասխանելով խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե՝ այս պահին սահմանագծումն ու սահմանազատումը որքանո՞վ էին հրատապ ,  և ինչ ռիսկեր են պարունակում քննարկվող տարբերակները։ Հարցն ուղղելիս  Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց , որ  Հայաստանի  ներսից էլ բավականին վտանգավոր հայտարարություններ են հնչում ՝ իբրև թե դելիմիտացիան և դեմարկացիան  քարե պարիսպ են երկրի շուրջ։

Պատասխանելով հարցադրմանը Սեյրան Օհանյանը նշեց․

 «Մենք չունենք  այն պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի , որովհետև դելիմիտացիայի և դեմարկացիայի  գնում են այն ժամանակ,  երբ գոյություն ունեն խաղաղության պայմաններ և թշնամի երկրները վերածվում են հարևան երկրների, ստեղծվում են խառը հանձնաժողովներ  և իրականացնում են այդ ամենը։ Բայց այսօր ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք և չեն հեռանում, համոզված եմ,  որ կարևոր ռազմավարական կետերը որ բանավոր կերպով հետ ենք քաշվել և հանձնել Ադրբեջանին հետագայում իրական սահմանազատման խնդիրներ են առաջացնելու՝ անհնարին դարձնելով  ադրբեջանցիներին այդ տարածքներից հետ շպրտելը»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։