Իսրայելը վերսկսել է գնդակոծությունները Լիբանանում թիրախների ուղղությամբ

64

Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին կրկին կրակ է բացել Լիբանանի հետ սահմանի երկայնքով թիրախների ուղղությամբ:

«Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին ներկա դրությամբ լրացուցիչ հարվածներ է հասցնում Լիբանանի սահմանի երկայնքով՝ ի պատասխան այսօր ավելի վաղ Իսրայելի տարածք արձակված հրթիռների», ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ: